տուն Սպորտ Ռոնալդուն ցանկանում է դառնալ Աշխարհի չեմպիոն․ Պորտուգալացին՝ Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանակիր

Ռոնալդուն ցանկանում է դառնալ Աշխարհի չեմպիոն․ Պորտուգալացին՝ Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանակիր

214
0

1169043-20912587-640-360

Պորտուգալիայի նախագահ Անիբալ Կավակուն, պետության հանդեպ ունեցած ավանդի համար, պարգեւատրել է Կրիշտիանո Ռոնալդուին պետական շքանշանով։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

Ոսկե գնդակին արժանացած ֆուտբոլիստը դարձել է Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանակիր։ Այս մրցանակը նա ստացել է աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստ հռչակվելուց օրեր անց։

«Ինձ համար մեծ պատիվ է Պորտուգալիան ներկայացնել ամբողջ աշխարհում։ Այս մրցանակն ինձ համար լրացուցիչ խթան կհանդիսանա, ինչը թույլ կտա ավելի ջանասիրաբար աշխատել և բարելավել արդյունքները։ Հույս ունեմ, որ կարող եմ երկրիս հետ հաղթել աշխարհի և Եվրոպայի առաջնությունները։ Աշխարհի առաջնությունում հաղթելը կդառնա կարիերայիս գագաթնակետը», — ասել է Ռոնալդուն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here