տուն Սպորտ Ռոնալդոն կարող է դառնալ ՊՍԺ-ի մարզական տնօրեն

Ռոնալդոն կարող է դառնալ ՊՍԺ-ի մարզական տնօրեն

172
0

2636375

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն չի բացառել, որ առաջիկայում կդառնա ֆրանսիական ՊՍԺ ակումբի մարզական տնօրեն։ Այս մասին նա հայտնել է ֆրանսիական լրատվամիջոցներին փարիզյան այցի ժամանակ։

Նրա խոսքերով՝ դա կարող է տեղի ունենալ, բայց միայն աշխարհի առաջնությունից հետո, որը կայանալու է այս տարվա ամռանը նրա հայրենիքում՝ Բրազիլիայում։ Ներկայում Ռոնալդոն զբաղեցնում է Մունդիալ 2014-ի դեսպանի պաշտոնը։

Հիշեցնենք, որ, որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, Ռոնալդոն մասնակցել է 732 հանդիպման՝ դառնալով 509 գոլի հեղինակ։