Անչափահաս մարմնավաճառի հետ կապի մեջ մտնելու համար մեղադրվող Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայի նկատմամբ հարուցված քրեական գործը կարող է կարճվել՝ մեղադրող կողմի առաջարկով։
«Ֆուտբոլիստները չէին կարող իմանալ, որ Զահիան անչափահաս է, քանի որ աղջիկն ինքը հայտարարել է, որ ստել է նրանց՝ խոսելով իր տարիքի մասին», — գլխավոր դատախազ Ժան-Ժյուլյեն Քսավյեի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
Հաջորդ նիստին ելույթ են ունենալու ֆուտբոլիստների փաստաբանները, իսկ Ռիբերին ու Բենզեման չեն մասնակցում նիստերին։
Նշենք, որ Ֆրանսիայում սեռապես չափահաս են համարվում 15 տարեկանից, սակայն մինչև 18 տարեկանը լրացածներին սեռական հարաբերությունների համար վճարելը համարվում է հանցանք։