Այսօր Ուկրաինայի Գերագույն Ռադան հավաքվել է, որպեսզի ինչ-որ չափով կարգավորի երկրում ստեղծված իրադրությունը։ Նա կասեցրել է հունվարի 16-ին ընդունած 9 ռեզոնանսային օրենքները, փոխարենը ընդունելով չորս նոր օրենք։
Ժողովրդական ընտրյալները քվեարկել են 9 օրենքների կասեցման որոշումը կայացրել են առանց քննարկման։ Մասնավորապես դրանք այն օրենքներն էին, որ վերաբերում էին հետեւյալ ոլորտներին՝
— երկրի դատական համակարգ եւ դատավորների կարգավիճակ,
— ֆուտբոլային խաղերում իրավախախտումների պատասխանատվություն,
— ճանապարհային երեթեւեկության խախտումների պատասխանատվություն,
— Ռադայի կանոնակարգի փոփոխություն,
— հեռակա քրեական դատավարություն,
— հարկային օրենսգրքի փոփոխությունների հիման վրա ներմուծվող գազի համար հարկում
— խորհրդային զինվորների հուշարձանները կոտրելու պատասխանատվություն։
Ընդունվել է օրենք
— «Ուկրաինայի մաքսային տարածք բնական գազի ներմուծման գործողությունների համար ավելացված հարկից ազատման մասին Հարկային օրենսգրքի 197 հոդվածում փոփոխություն կատարելու մասին»,
— «Անվճար իրավական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին 6-րդ՝ «Վերջնական եւ անցումային վիճակներ» բաժնի 6-րդ կետի ուժի մեջ մտնելու հետաձգման մասին»,
— «Ֆաշիզմի հանցագործությունների ժխտման կամ արդարացման պատասխանատվության մասին Քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին»,
— «Մեծ հայրենական պատերազմի տարիներին ազգայնամոլության դեմ մարտնչած խորհրդային զինվոր-ազատարարների, պարտիզանական շարժման մասնակիցների, ինչպես նաեւ ինտերնացիոնալ եւ խաղաղապահ զինվորների, ընդհատակային, ազգայնամոլական հետապնդումների զոհերի հիշատակին կառուցված հուշարձանների փլուզման եւ պղծման պատասխանատվության մասին Ուկրաինայի քրեական օրենսգրքի 297 հոդվածում փոփոխություններ կատարելու մասին»։