Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին շրջանում հրադադարի խախտման վերաբերյալ, ինչի հետևանքով կան զոհեր, ինչպես նաև վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում:
«Գտնում ենք, որ լարվածության մեծացման դեպքում անխուսափելի են ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա բացասական ազդեցությունները: Լուրջ կբարդանա պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել 2013 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայի գագաթնաժողովում»,- ասվում է հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ նաև կոչ է արել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, որոնք կնվազեցնեն լարվածությունը: