Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն ընդունել է վարչապետ Էնրիկո Լետտայի հրաժարականը։ Հրաժարականի մասին վարչապետը հայտարարել էր երեկ՝ իր քայլը բացատրելով նրանով, որ երկրում անհրաժեշտ է նոր կառավարություն ձևավորել։
Լետտան հրաժարական է տվել այն բանից հետո, երբ իր կուսակից Մատտեո Ռենցիի՝ երկրում շուտափույթ նոր կառավարություն կազմելու առաջարկը կուսակցության ներսում արժանացել է մեծամասնության հավանությանը։
Նշենք, որ Ռենցին նախորդ տարվա դեկտեմբերին ընտրվել է Ժողովրդավարական կուսակցության նախագահ, որը ղեկավարում է իշխող կոալիցիան։
39-ամյա Ռենցին բազմիցս հայտարարել է, որ քաղաքական գործիչների ավագ սերունդը ճանապարհը պետք է զիջի նորեկներին, որպեսզի վերականգնվի Իտալիայի տնտեսությունը։