Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությունը կապված է Ասիական-խաղաղօվկիանոսյան երկրների տնտեսական համագործակցության կազմակերպության կողմից մշակվող նավագնացության կոդեքսի կիրառման հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով ներկայում շրջագայություն է կատարում Հարավարեևլյան Ասիայի երկրներում և Մերձավոր Արևելքում։
«ԱՄՆ-ն լուրջ մտահոգություն է հայտնում Չինաստանի կողմից տարածաշրջանային ջրային տարածքների վրա վերահսկողություն հաստատելու, այդ թվում՝ Արևելաչինական ծովում հակաօդային պաշտպանության համակարգ գործարկելու՝ նոյեմբերի 23-ի հռչակագրի փաստերի կապակցությամբ», — ասել է Քերին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Չինաստանը որոշում էր կայացրել իր հակաօդային պաշտպանության համակարգում ներառել նաև Սենկակու կղզիները, որոնք վիճարկելի են, իսկ Ճապոնիան դրանք համարում է իր տարածքները։