տուն Քաղաքական Միջազգային Ջոն Քերին Սիրիային ռազմական հարված հասցնելու սպառնալիքներ է հնչեցրել

Ջոն Քերին Սիրիային ռազմական հարված հասցնելու սպառնալիքներ է հնչեցրել

104
0

1367645008_yanukovichդ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ռազմական հարված հասցնելու սպառնալիքներ է հնչեցրել։ Հաղորդում է Reuters-ը։

«Մենք այժմ գիտենք, որ Ասադի վարչակարգը Սիրիայից չի հանում քիմիական զենքն այն արագությամբ, ինչպես նախապես խոստացել էր։ Ես ուզում եմ Բաշար Ասադին հիշեցնել, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հետ ձեռք բերված համաձայնությունը հաստատում է, որ եթե սիրիական կողմը չկատարի իր խոստումը, ապա կկիրառվի ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլուխը», — ասել է Քերին։

Նշենք, որ ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլուխը թույլ է տալիս ուժ կիրառել համաձայնագիրը ստորագրած, սակայն դրանով ստանձնած պարտավորությունները չկատարած կողմի վրա, որն այս դեպքում հանդիսանում են Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here