տուն Քաղաքական Միջազգային Պուտինի ռեժիմը կփլուզվի, եթե նավթի գները նվազեն մինչև 60 դոլար՝ մեկ բարելի...

Պուտինի ռեժիմը կփլուզվի, եթե նավթի գները նվազեն մինչև 60 դոլար՝ մեկ բարելի համար. The Telegraph

180
0

russia-hermitage-browder-ru111441

Hermitage Capital Management ընկերությա հիմնադիր և գլխավոր տնօրեն Ուիլյամ Բրաուդերը կարծիք է հայտնել, որ ռուսաստանյան գործող համակարգը չի դիմանա, եթե նավթի գները նվազեն մինչև 60 դոլար մեկ բարելի համար։ Այս մասին գրում է The Telegraph-ը։

«Անհրաժեշտ է միայն, որպեսզի նավթի գինը մեկ բարելի համար կազմի 60 դոլար, և Պուտինը կհեռանա մեկ տարում։ Դուք կզարմանաք, թե իրականում որքան փխրուն է այս համակարգը», — ասել է Բրաուդերը Դավոսի տնտեսական համաժողովի ժամանակ։ Ըստ Բրաուդերի, ով ինքն իրեն «Պուտինի թիվ մեկ թշնամին է համարում», այս դեպքում Ռուսաստանին չեն օգնի նույնիսկ նրա պահուստները։

«Մենք դա տեսել ենք 2008 թվականին, երբ ամեն ինչ փլուզվեց մի քանի ամսվա ընթացքում, թեպետ Ռուսաստանը 3-րդն է աշխարհում իր պաշարներով։ Այդպես չպետք է լիներ, սակայն եղավ», — ասել է գործարարը։ Նա կանխատեսում է, որ Ռուսաստանում էլ կարող են լինել Ուկրաինայի օրինակով զարգացումներ, եթե նվազի նավթի գինը կամ իր խոսքն ասի ԱՄՆ-ի պահուստային դաշնային հիմնադրամը։ «Պուտինի դաշնակիցներն անմիջապես կհրաժարվեն նրանից, երբ խնդիրներ առաջանան»,- ասել է Բրաուդերը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here