տուն Քաղաքական Միջազգային Պուտինը կմնա առանց ընթրիքի. ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողով

Պուտինը կմնա առանց ընթրիքի. ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողով

156
0

summitbezujina-pic510-510x340-31106

Ռուսաստանի եւ Եվրամիության հարաբերությունները հայտնվել են փակուղում։ Հաղորդում է Gazeta.ru-ն։
Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովը, որը կայանալու է հունվարի 28-ին Բրյուսելում, կանցկացվի կրճատված ձեւաչափով, առանց ֆիքսված օրակարգի եւ վերջնական փաստաթղթերի ստորագրման։
Կողմերի հիմնական տարաձայնությունները կապված են Ուկրաինայի ինտեգրման, անցաթղթային ռեժիմի հարցերի, որոնք չի հաջողվում լուծել արդեն 10 տարի, եւ գազային պայմանագրերի հայտերի հետ։
«Բրյուսելի գործընկերները ժամկետների տեղափոխումը հիմնավորել են զբաղվածությամբ»,- բրիֆինգում բացատրել է ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
Ժամկետի տեղափոխմամբ եւ գագաթնաժողովի ֆորմատային փոփոխությամբ ԵՄ-ն չի սահմանափակվել։ Բրյուսելը առաջարկել է հանդիպումները կրճատել 2-ի փոխարեն 1 օրվա եւ նախագահ Պուտինի հետ ընթրիք չկազմակերպել։

Պատասխանելով ГазетаRu-ի հարցին, թե իսկապե՞ս Ռուսաստան-ԵՄ հարաբերությունները մտել են փակուղի, Ուշակովը դիվանագիտորեն պատասխանել է, որ եկել է ժամանակը ավելի նեղ շրջանակներում եւ ոչ «ձեւական պայմաններում» քննարկել «որտեղ ենք մենք գտնվում, ինչ է հուզում հանդիպման յուրաքանչյուր մասնակցի»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here