Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր «իր և Ռուսաստանի ամբողջ ժողովրդի անունից» հաջողություն է մաղթել Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդ Ալ-Ֆաթահ Ալ-Սիսիին առաջիկա նախագահական ընտրություններում: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը: Հիշեցնենք, որ Սիսին այսօր պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում:
«Գիտեմ, որ Դուք, հարգելի պաշտպանության նախարար, որոշում եք կայացրել առաջադրվելու նախագահի թեկնածու: Ես իմ և ամբողջ ռուս ժողովրդի անունից հաջողություն եմ մաղթում Ձեզ», — նշել է Պուտինը` հավելելով, որ Եգիպտոսի կայնությամբ է պայմանավորված Մերձավոր Արևելքի կայունությունը:
Ավելի վաղ Եգիպտոսի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները համատեղ զորավարժություններ անցկացնելու որոշում են կայացրել: