Մեծ Բրիտանիայի կենդանաբանական այգիներից մեկում բնակվող պինգվիններին բժիշկները հակադեպրեսանտներ են նշանակել: Ինչպես տեղեկացնում է Guardian-ը, կենդանիներին նման վիճակի է հասցրել ձմեռային եղանակը:
Այս պինդվինների վայրի ցեղակիցները բնակվում են խիստ ցրտի պայմաններում, Հարավային Ամերիկայի ափերի մոտ: Բայց բրիտանաբնակ պինգվիններին անհանգստացնում է մառախլապատ և անձրևային եղանակը:
Կենդանաբանական այգու աշխատակիցները պատմել են, որ Չիլիի ու Պերուի ափամերձ շրջաններում այս ցեղատեսակի ներկայացուցիչները ապրում են տարերային ցրտի պայմաններում, բայց ահա շաբաթներ տևող անձրևների նրանք սովոր չեն:
Զգայուն կենդանիները, դեպքերի նմանատիպ զարգացման դեպքում, կարող են անգամ ձու չածել, ինչից էլ անհանգստանում են կենդանաբանական այգում և աղոթում, որպեսզի անձրևը փոխարինվի արևային եղանակով: