տուն Քաղաքական Միջազգային Պատերազմի թեման հանվել է բացման արարողությունից ՄՕԿ-ի պահանջով․ Կոնստանտին Էրնստ

Պատերազմի թեման հանվել է բացման արարողությունից ՄՕԿ-ի պահանջով․ Կոնստանտին Էրնստ

135
0

olimpiada-sochi--644x362

Օլիմպիադայի բացման արարողության կազմակերպիչները մտադիր են եղել ավելի մանրամասն ներկայացնել Երկրորդ աշխարհամարտի թեման, սակայն այդ դրվագը հանվել է բացման արարողության ծրագրից Միջազգային օլիմպիական կոմիտեի ցանկությամբ։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով միջոցառման գլխավոր պրոդյուսեր Կոնստանտին Էրնստին։

«Պատերազմի թեման շատ կարճ էր։ Սկզբնական տարբերակում այն այլ էր։ Սակայն ՄՕԿ-ն ունի կանոններ, և մենք կազմակերպեցինք Խաղերի բացման այնպիսի արարողություն, որը ձեռնտու է ՄՕԿ-ին», — նշել է Էրնստը։

Էրնստը հավելել է, որ իրենք ոչ մի պահանջ չունեն ՄՕԿ-ին, սակայն ցավում են, որ պատերազմին վերաբերող դրվագը տևեց ընդամենը մի քանի վայրկյան։