Սիրիայում նավթի արդյունահանումը 2011 թվականի քաղաքացաիական պատերազմից ի վեր կրճատվել է 96 տոկոսով։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
Նման հայտարարություն է արել երկրի էներգետիկայի նախարար Սուլեյման Ալ-Աբբասը։ Նա հիշեցրել է, որ գրեթե բոլոր հանքավայրերը ներկայում գտնվում են զինված խմբավորումների վերահսկողության տակ։ Ալ-Աբբասի գնահատմամբ՝ Սիրիան ներկայում օրական արդյունահանում է 14 հազար բարել նավթ։ Մինչև պատերազմի սկիզբն այդ թիվը կազմում էր 385 հազար բարել։
Սիրիայի նավթարդյունաբերական ոլորտի այս վիճակի պատասխանատուներն, ըստ նախարարի, Արևմուտքն է՝ իր պատժամիջոցներով, որ ստիպել է օտարերկրյա ընկերություններին դադարեցնել աշխատանքները Սիրիայի տարածքում, ինչպես նաև ահաբեկչական խմբերը։