Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) զինծառայողը մահացել է երկրի հարավում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր։ Զինծառայողի ինքնությունը և միջադեպի հստակ վայրը դեռ հայտնի չեն։
Հիշեցնենք, որ 2013 թվականը Աֆղանստանի համար ռեկորդային է դարձել ահաբեկչությունների հետևանքով գրանցված զոհերի թվով։ Նախնական տվյալների համաձայն՝ նախորդ տարի երկրում ավելի քան 3 հազար մարդ է զոհվել։