տուն Քաղաքական Միջազգային Պակիստանում պայթեցվել է պոռնոգրաֆիկ ֆիլմեր ցուցադրող կինոթատրոնը

Պակիստանում պայթեցվել է պոռնոգրաֆիկ ֆիլմեր ցուցադրող կինոթատրոնը

172
0

article-2557467-1B635F3200000578-36_634x409

13 մարդ է զոհվել Պակիստանում կինոթատրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։

Պայթյունը տեղի է ունեցել Փեշավար քաղաքի կինոթատրոններից մեկում, որտեղ ցուցադրվել են պոռնոգրաֆիկ բնույթի ֆիլմեր։ Հարձակվողները դահլիճ են նետել երեք նռնակ, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ, 20-ը ստացել են մարմնական վնասվածքներ։

Ընդհանուր առմամբ, դահլիճում եղել է 80 մարդ։

Ավելի վաղ, կինոթատրոնի ղեկավարությունը ստացել է սպառնալիքներ՝ դադարեցնելու ֆիլմերի ցուցադրությունը։ Նրանք դիմել էին իրավապահներին՝ անվտանգությունն ապահովելու համար, սակայն վերջիններս գործուն քայլեր չէին իրականացրել։ Առայժմ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել այս պայթյունի պատասխանատվությունը։