Պակիստանի հյուսիսարևմտյան Խայբեր-Պախտունխվա նահանգի կենտրոնում գտնվող Փեշավարե քաղաքի համալսարաններից մեկում տեղի ունեցած բախման հետևանքով առնվազն 3 ուսանող տուժել է։ Այս մասին հաղորդում է AFP-ն։
Ոստիկանությունից հայտնել են, որ երիտասարդները բախվել են Սուրբ Վալենտինի օրը տոնելու պատճառով։
«Փուշթու ուսանողների դաշնություն» ձախակողմյան կազմակերպության անդամները նշում էին Սուրբ Վալենտինի տոնը, երբ նրանց վրա հարձակվել են «Իսլամի Ջամաաթ Տուլբա» իսլամիստական ուսանողական կազմակերպության ներկայացուցիչները։
Իսլամիստ ակտիվիստները, իրենց հերթին, նշել են «Համեստության տոնը»՝ ի հեճուկս սիրահարների տոնի։ Բախման ժամանակ կողմերը միմյանց վրա քարեր են նետել, լսվել են նաև կրակոցներ։