տուն Քաղաքական Միջազգային Չնայած որոշ հաջողություններին, Ռուսաստանն իրականում թույլ պետություն է․ The Economist

Չնայած որոշ հաջողություններին, Ռուսաստանն իրականում թույլ պետություն է․ The Economist

104
0

80ffbb69-e789-4aa4-8a7a-a6ff17b8b468

Այսօր The Economist-ը հրապարակել է «Վլադիմիր Պուտինի հաղթանակը» վերնագրով հոդված, որի հեղինակը պնդում է, որ չնայած Օլիմպիական խաղերին և արտաքին քաղաքական հաջողություններին, Ռուսաստանն իրականում «թույլ պետություն է»։

Հեղինակը նշում է, որ Օլիմպիադան հաջորդում է Պուտինի համար բավականին հաջող տարուն։ Չունենալով լուրջ խնդիրներ՝ նա բաց թողեց բանտից գործարար Միխայիլ Խոդորկովսկուն և Pussy Riot խմբի անդամներին։ Արտաքին հարաբերություններում նա հիշվեց ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիա ներխուժման հարցով կիրառած իր վետոյով՝ հասնելով քիմիական զենքի դուրս բերման բանաձևին։ Պուտինն ավելացրեց պաշտպանունակությանն ուղղված գումարները, ինչպես նաև եվրոպացի դիվանագետներին շփոթմունքի մեջ գցեց՝ ճնշման և փողի միջոցով համոզելով Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին հրաժարվել Եվրամիության հետ առևտրային պայմանագրից։

Սակայն Պուտինի վերածնունդն իրականում այդքան էլ տպավորիչ չէ, որքան թվում է։ Եվ խնդիրն այստեղ այնքան էլ այն մոդելի մեջ չէ, որն առաջարկում է ռուսաստանյան քաղաքականությունը։ Նրա վերածնունդը սահմանափակվում է կոռումպացված, վերահսկվող պետական տնտեսությամբ, որն արդեն դատապարտված է լճացման։ Պուտինի իշանության գալուց հետո տնտեսության զգալի աճը գրեթե պայմանավորված էր գազի և նավթի բարձր գներով։ Ներկայում էներգակիրների արտահանումից Ռուսաստանի տնտեսության կախվածությունն ավելի մեծ է, քան ԽՍՀՄ ժամանակներում։ Ռուսաստանի արդյունաբերության մեծ մասը մրցունակ չէ, քանի որ ցածր արտադրողականությունը և աշխատուժի բարձր գինը խանգարում են դրան, ինչի հետևանքով Ռուսաստանը ստիպված է ապրանքներ ներկրել արտերկրից։

Ռուսաստանի խնդիրը ղեկավարման մեջ է։ Ռեժիմն ի վիճակի չէ իրականացնել անհրաժեշտ փոփոխություններ՝ վերահսկելով քաղաքական համակարգը և տնտեսությունը։ Հեղինակը եզրակացնում է, որ քանի դեռ գործող քաղաքական համակարգը գերակշռում է, Ռուսաստանը կմնա տնտեսապես թույլ երկիր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here