Հարգելի ՀՀ քաղաքացիներ,
Բոլոր նրանք ովքեր “ՊԱՐՏԱԴԻՐ” կուտակային կենսաթոշակի օրենքի պատճառով գործատուի կողմից կենթարկվեն ինչ-որ ճնշումների խնդրում, հորդորում եւ ԿՈՉ ենք անում, որ գրեք այս խմբում: Այս խումբը ազատ է ձեզ համար, սա ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելուն կոչված խումբ է, ի դեմս ՊԱՐՏԱԴԻՐ կուտակայինի պատճառով ՀՀ-ում առաջացած խնդիրների: ՄԵՆՔ մի թիմ ենք, եւ ՊԵՏՔ Է անպայման հրապարակվի եւ պայքար մղվի անուղղակի ճնշումների դեմ: Ձեր գործատուն ՀԻՇԵՔ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ՉՄՈՒԾԵԼ “ՊԱՐՏԱԴԻՐԸ”, այսինքն որեւէ տույժ չկա մարդկանց աշխատավարձը չպահելու համար, քանի որ ՍԴ-ն կասեցրել է օրենքի պատասխանատվությանը վերաբերող հոդվածը:
ՀԱՐԳԵԼԻ գործատուներ,
ԿՈՉ ենք անում ձեզ, որ չմուծեք ՊԱՐՏԱԴԻՐ կուտակայինի վճարները: Այդ օրենքը հակասահմանադրական օրենք է, այդ օրենքը ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ռեկետ է իրենից ներկայացնում: Մի՛ նպաստեք այդ գումարները մուծելով նրան, որ այդ օրենքը նույնիսկ ինչ-որ չափով կիրառվի: Դուք կարող եք չմուծել, քանի որ տույժեր չեն հասնում: Այժմ ամեն ինչ դրված է գործատուների վրա՝ ՄՈՒԾԵԼ?, ԹԵ ՉՄՈՒԾԵԼ?
Ընդ որում պայքարը գնացել է այն ուղղով, որ գործատուներին ոչ մեկ “նեղություն” չտա, այսինքն եթե նույնիսկ փոխհատուցվի այդ գումարը, ապա մենք ասել ենք, որ դա խնդրի լուծում չէ, քանի որ գործատուն միեւնույն է ավել հարկ է մուծելու ուրիշ անվամբ: Աշխատողները եւ գործատուները պետք է միմյանց շահերը պաշտպանեն:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ