Չինացի թենիսիստուհի Լի Նան, ով Ավստրալիայի բաց առաջնության կանանց մրցաշարում ստացել էր չորրորդ համարը, դուրս է եկել եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում չինուհին 6։2, 6։4 հաշվով առավելության է հասել այս առաջնության բացահայտում, կանադացի թենիսիստուհի Էժենի Բուշարի նկատմամբ։
Մյուս կիսաեզրափակիչում այսօր կխաղան Սլովակիան ներկայացնող Դոմինիկա Ցիբուլկովան և լեհ թենիսիստուհի Ագնեշկա Ռադվանսկան։