Հռոմի և Լիվորնոյի ոստիկանությունը առգրավել է շուրջ միլիոն կտոր կեղծ կաշմիրե հագուստ, որն իրականում կարված է եղել առնետի և մկան մորթուց։ Այս մասին հաղորդում է Mignews-ը։
Հագուստն առգրավվել է չինական 5 ընկերությունների պահեստներից, որոնք գտնվում են Իտալիայի մայրաքաղաքում։
Կեղծ կաշմիրի մասին տեղեկությունը ոստիկանությունը ստացել է այն բանից հետո, երբ հագուստը կասկածելի ցածր գնով վաճառքի է հանվել Ֆլորենցիայում։