Չինացի օգտատերերը ստիպված են լինելու համացանցում տեսանյութեր ներբեռնելիս օգտագոծել իրենց իրական անունները: Այս մասին ասվում է Չինաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական վարչության կայքում:
Այս արգելքը տարածվում է ոչ միայն Չինաստանում գրանցված, այլ նաև օտարերկրյա կայքերի վրա: Տեսանյութ ներբեռնելիս օգտատերը պետք է հաստատի իր անձը` համապատասխան ստորաբաժանմանն ուղարկելով իր անձնագրի պատճենը: Իշխանություններն այս քայլը բացատրում են համացանցում անցանկալի բովանդակության տարածման արգելափակմամբ, որոնք պարունակում են բռնությունների և սեռական բնույթի տեսարաններ: «Համացանցը պետք է լինի քաղաքակիրթ և առողջ շփման գոտի: Պետք է լինի մեխանիզմ, որը թույլ կտա օգտագործել համացանցի կայքերի օգտագործումը արվեստի վուլգար ստեղծագործությունների և պոռնոգրաֆիայի տարածման համար»,- ասվում է վարչության պաշտոնական կայքում: