տուն Քաղաքական Միջազգային Չինաստանում արգելվել է ծխել ուսումնական բոլոր հաստատություններում

Չինաստանում արգելվել է ծխել ուսումնական բոլոր հաստատություններում

214
0

china-smoking-youth-cigarette-2011-09-22

Չինաստանի իշխանությունները որոշում են կայացրել` արգելել ծխելը բոլոր ուսումնական հանրակրթական հաստատություններում: Հունվարի 29-ին նման հրահանգով է հանդես եկել Չինաստանի կրթության նախարությունը: Ըստ այդ հրահանգի` արգելվում է ծխել «մանկապարտեզներում, դպրոցներում, ուսումնարաններում»:

Այս հաստատություններում արգելվել  է նաև հատուկ ծխարանների կազմակերպումը: Չի կարելի ծխել նաև բարձրգույն ուսումնական հաստատություններում, այստեղ ծխարանները կազմակերպվելու են հաստատության շինություններից դուրս: Մեկ ամիս առաջ Չինաստանի իշխանությունները կոչ էին արել պետական պաշտոնյաներին՝ իրենց օրինակով խրախուսել քաղաքացիներին չծխել և հրաժարվել այդ վնասակար սովորությունից հասարակական վայրերում, այդ թվում` դպրոցներում, հիվանդանոցներում, մարզական կառույցներում և հասարակական տրանսպորտում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here