տուն Քաղաքական Միջազգային Չեխիայի իշխանություններն Ուզբեկստանի նախագահի այցին լուրջ չեն վերաբերվել

Չեխիայի իշխանություններն Ուզբեկստանի նախագահի այցին լուրջ չեն վերաբերվել

63
0

53c19be-2.jpg.pagespeed.ce.ZyZYbxyNEv

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի նախատեսված այցը Չեխիա անորոշ ժամանակով հետաձգվել է այն պատճառով, որ չեխ բարձրաստիճան պաշտոնյաները նախագահի այցին լուրջ չեն վերաբերվել և արձակուրդ են գնացել։ Այս մասին հաղորդում է AFP-ին՝ հղում կատարելով ուզբեկ դիվանագետներից մեկին։

«Նախապատրաստական շրջանի վերջին պահին չեխ պաշտոնյաները այցելության ժամկետների հետ կապված փոփոխություններ են կատարել, որոնք հակասում են դիվանագիտական արձանագրությանը», — ասել են Ուզբեկստանի ԱԳՆ-ից։

Նշենք, որ Քարիմովը պետք է այցելեր Պրահա փետրվարի 21-23-ը չեխական կառավարության հրավերով, սակայն նախագահ Միլոշ Զեմանի ներկայացուցիչները հայտարարել են, որ այցը հետաձգվել է, քանի որ մի քանի պաշտոնյաներ բացակայելու են արձակուրդի պատճառով։