Այսօր Կիևի Գրուշևսկու փողոցում, որը ցուցարարների և ոստիկանության դիմակայության հիմնական թատերաբեմն է, մահացել է ոստիկանության սպա, կապիտան Դմիտրի Դոնեցը: Վաղ առավոտյան 30-ամյա սպայի սիրտը կանգ է առել:
«Դա Գրուշևսկու փողոցում, որտեղ Դմիտրին ծառայություն էր իրականացնում՝ հանրային կարգն ապահովելու համար, ամենօրյա դիմակայության լարվածության արդյունք է: Ես դիմում եմ նրանց, ովքեր մարդկանց կյանքի գնով ձգտում է իշխանության: Ուշքի եկե՛ք: Բարիկադների երկու կողմերում էլ մեր պետության քաղաքացիներն են»,- ասել է Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Վիտալի Զախարչենկոն:
Նա կոչ է արել՝ վերջ տալ Գրուշևսկու փողոցի դիմակայությանը: