Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հաստատել է պետական պարտքի կառավարման այս տարվա ծրագիրը, որը չի ներառում Ռուսաստանից խոստացված 12 մլրդ դոլարի վարկը: Համաձայն այդ փաստաթղթի, 2014 թվականին Ուկրաինան մտադիր է ներգրավել 19,2 մլրդ դոլար, որոնցից արտաքին շուկաներում` միայն 6,1 մլրդ դոլարը:
Հիմնական պարտքը կվերցվի ներքին փոխառությունների տեսքով, որոնք պետական պարտատոմսերի տեսքով վաճառվելու են ուկրաինական բանկերին: Այս մասին հաղորդում է «Կապիտալը»: Եթե ռուսական վարկը տրամադրվի, ապա ուկրաինական կառավարությունը կգերակատարի այս տարի արտաքին փոխառությունների ծրագիրը: