տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի նախկին նախագահ. Երկիրը քաղաքացիական պատերազմի նախաշեմին է

Ուկրաինայի նախկին նախագահ. Երկիրը քաղաքացիական պատերազմի նախաշեմին է

197
0

20140128175207

Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը, ելույթ ունենալով Գերագույն Ռադայում, ասել է, որ անհրաժեշտ է բարեփոխել Սահմանադրությունը: Բացի այդ, նա իր ծառայությունն է առաջարկել՝ ընդդիմության և իշխանության միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը երաշխավորելու համար: Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

«Ամբողջ աշխարհն ու Ուկրաինան ընդունում են, որ պետությունը քաղաքացիական պատերազմի շեմին է: Երկրում երկիշխանություն է: Բողոքի ակցիաները վերածվել են ապստամբության: Սա պարզապես հեղափոխություն է: Անհրաժեշտ է իրերն իրենց անուններով կոչել», — ասել է Կրավչուկը:

Նախկին նախագահը կոչ է արել պատգամավորներին պատասխանատվությամբ վերաբերվել ստեղծված իրավիճակին, որպեսզի հնարավոր լինի ադարեցնել պետության փլուզումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here