տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի նախագահը պատրաստ է արտահերթ ընտրությունների․ Յանուկովիչի կուսակից

Ուկրաինայի նախագահը պատրաստ է արտահերթ ընտրությունների․ Յանուկովիչի կուսակից

198
0

janukovic-3001

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է արտահերթ նախագահական ընտրությունների, եթե հնարավոր չլինի ընդդիմության հետ համաձայնության գալ ներքաղաքական ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին ICTV հեռուստաալիքին ասել է Ռեգիոնների կուսակցությունից ընտրված պատգամավոր Յուրի Միրոշնիչենկոն։

«Նախագահն ասել է․ «Եթե մենք՝ քաղաքական գործիչներս, չկարողանանք համաձայնության գալ, ապա իրավիճակի լուծման միակ ժողովրդավարական միջոցը արտահերթ ընտրություններն են»։ Սա վերաբերում է սահմանդրական բարեփոխումներին, խորհրդարանական և նախագահական ընտրություններին», — ասել է նա։

Պատգամավորն ասել է, որ իրավիճակի կարգավորման ուժային տարբերակը չի քննարկվում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here