Այսօր Ուկրաինայի ընդդիմությունն առաջ է քաշել պահանջների նոր փաթեթ: Գլխավորների շարքում են արտահերթ նախագահական և խորհդարանական ընտրություններ, Ազարովի կառավարության հրաժարական, անցումային կառավարության կազմավորում, дլխավոր դատախազի և Բարձրագույն ռադայի ղեկավարի հրաժարական: Բացի այդ, ընդդիմության առաջնորդները պնդում են, որպեսզի ՆՀՆ ղեկավար Զախարչենկոն պատիժ կրի վերջին գործողությունների համար, իսկ նախագահը չեղյալ հայտարարի մարդու որոշ ազատություններ սահմանափակող օրենքների գործողությունը, որոնք ուժի մեջ են մտել մի քանի օր առաջ:
Ինչպես տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը, ընդդիմությունը պահանջում է Կիևի կենտրոնում տեղի ունեցած բախումների հետևանքով հարուցված գործերի վերացում և ձերբակալվածների ազատարձակում: Նշվում է նաև, որ ընդդիմությունն առաջին գլխավոր պահանջի` նախագահ հրաժարականի հետ կապված ունի երկրորդ տարբերակ. եթե նախագահը հրաժարական չտա, ապա ընդդիմությունը պատրաստ է համաձայնել նախագահի իրավասությունների նվազեցմանը և 2015 թվականի սկզբին նախագահական հերթական ընտրությունների անցկացմանը: