տուն Լուրեր Ուժի կիրառումը չի լուծի ղարաբաղյան հակամարտությունը․ ԱՄՆ պետքարտուղարություն

Ուժի կիրառումը չի լուծի ղարաբաղյան հակամարտությունը․ ԱՄՆ պետքարտուղարություն

302
0

abdden-net-turkiye-yeni-aciklamasi

Երեկ ԱՄՆ պետքարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած փոհրաձգությունների և մահվան փաստերին։ «Զենքի կիրառումը չի լուծի ղարաբաղյան հակամարտությունը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մարի Հարֆը։

«Մենք տեսել ենք զեկույցները և ցավում ենք մարդկային զոհերի համար ամենուր, այդ թվում՝ նաև այստեղ։ Եվ մեր դիրքորոշումը չի փոխվել՝ ուժի կիրառումը չի լուծի հակամարտությունը։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ՝ զերծ մնալ ուժի և սպառնալիքների կիրառումից», — ասել է Հարֆը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի հետ սերտ համագործակցությանը, որն ուղղված է հակամարտության խաղաղ կարգավորմանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here