Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ ուժեղ մառախուղի պատճառով բիատլոնի տղամարդկանց մասս-ստարտը պետք է կայանար այսօր` առավոտյան ժամը 10:00-ին:
Սակայն առավոտյան այն կրկին չի կայացել նույն պատճառով` տեղափոխվելով 15:30-ին:
Քիչ առաջ որոշում է կայացվել ավելի ուշ անցկացնել նաև սնոուբորդի մրցումները:
Օլիմպիական խաղերի ժամանակացույցում հետագա փոփոխությունների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: