ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է հայտնի ամենահավատարիմ ֆուտբոլիստների անունները, որոնք իրենց կարիերայի մեծ մասն անցկացրել են միևնույն թիմում: Ցուցակում ընդգրկված ֆուտբոլիստները մինչև հիմա շարունակում են հանդես գալ իրենց ակումբներում:
Ցուցակը գլխավորում է Ուելսի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ռայան Գիգզը, ով «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 929 խաղ:
Լավագույն տասնյակում են նաև.
Ռայան Գիգզ (Մանչեսթեր Յունայթեդ) | 959 խաղ |
Չավի (Բարսելոնա) | 706 |
Սանդեր Բոսխեր (Տվենտե) | 696 |
Ֆրանչեսկո Տոտի (Ռոմա) | 695 |
Բաստիան Շվայնշտայգեր (Բավարիա) | 455 |
Օլիվյե Դեշախտ (Անդերլեխտ) | 443 |
Վյաչեսլավ Մալաֆեև (Զենիթ) | 436 |
Ալեքսանդր Շովկովսկի (Դինամո, Կիև) | 382 |
Մարկ Պլանյու (Բորդո) | 365 |
Սաբրի Սարըօղլու (Գալաթասարայ) | 360 |
Բրիգել (Մարիատիմու) | 300 |
Գիորգոս Դաիսոս (Յանինա) | 274 |