տուն Uncategorized Շվեդիան լավագույնն էր նաև տղամարդկանց փոխանցումավազքում․ Սոչի 2014

Շվեդիան լավագույնն էր նաև տղամարդկանց փոխանցումավազքում․ Սոչի 2014

171
0

Cross-Country Skiing Men's 4 x 10 km Relay Classic/Free - Day 13

Ինչպես և մեկ օր առաջ, երբ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում դահուկավազքի կանանց փոխանցումավազքում շվեդուհիները չունեին իրենց հավասարը, այսօր էլ փայլեցին շվեդ մարզիկները։

Նրանք մեծ առավելությամբ հաղթեցին 4×10կմ փոխանցումավազքում և հռչակվեցին օլիմպիական խաղերի չեմպիոն՝ կրկնելով Վանկուվերի հաջողությունը։
Երկրորդ հորիզոնականում Ռուսաստանի հավաքականն է, որը հաղթողին զիջեց 27.3 վայրկյան։ Երկրրոդում +31.9 վայրկյանով հանգրվանեցին ֆրանսիացի դահուկավազորդները։ Վերջին երկու թիմերը երբեք չեն կանգնել օլիմպիական պատվո հարթակին։