Աշխարհում շաքարի գները սկսել են կտրուկ աճել՝ Բրազիլիայում երաշտի հետևանքով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Հունվար ամսին դրա գներն առաջին անգամ գերազանցել են երեք տարվա առավելագույն գինը: Նյու Յորքի ICE Futures U.S բորսայում մարտ ամսի ֆյուչերսային գներն աճել են 2%-ով` կազմելով 16,06 ցենտ մեկ ֆունտի դիմաց: Հունվար ամսվա ընթացքում շաքարավազի գներն աճել են 9 տոկոսով:
Հիշեցնենք, որ աննախադեպ երաշտի պատճառով, որն ըստ օդերևութաբանների, չի դիտարկվել Բրազիլիայի ամբողջ պատմության ընթացքում, աճել են նաև սուրճի գները: