տուն Քաղաքական Շատ սարսափելի է, երբ ոստիկանը, խուժանն ու ուսխորհրդի նախագահը իրարից չեն տարբերվում․...

Շատ սարսափելի է, երբ ոստիկանը, խուժանն ու ուսխորհրդի նախագահը իրարից չեն տարբերվում․ Հովհաննես Ազոյան

128
0

hovhannes

Դերասան և հեռուստահաղորդավար Հովհաննես Ազոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երկու օր առաջ ՀԱԿ երիտասարդների դեմ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների սադրանքին․

«Այս տեսանյութը նայելիս , սկզբից մտածեցի այս սադրիչները քաղաքացիական հագուստներով ոստիկաններ են, հետո մի քիչ էլ նայեցի ու կարծեցի , թե սովորական փողոցային խուժաններ են, իսկ վերջում, երբ պարզեցի, որ ուսխորհդի նախագահներ են, սարսափեցի…այո , շատ սարսափելի է, երբ ոստիկանը, խուժանն ու ուսխորհրդի նախագահը իրարից չեն տարբերվում։ Այս խնդիրը խանգարում է մեր երկրի զարգացմանը։ Հ.գ . անտարբեր չմնալ», գրել է Ազոյանը։