Երգչուհիներ Շակիրան և Ռիհաննան համատեղ հոլովակ են թողարկել, որը կոչվում է Can’t Remember to Forget You: Տեսահոլովակը հայտնվել է YouTube-ում Շակիրայի պաշտոնական ալիքում:
Տեսահոլովակում երգչուհիները ժամանակի մեծ մասն անցկացնում են միասին անկողնում, ինչպես նաև պարում են բաց զգեստներով: Չնայած երգը նվիրված է սիրելի տղամարդուն հրաժեշտ տալուն, սակայն ամբողջ տեսահոլովակի ընթացքում ոչ մի տղամարդ դերասան չի հայտնվում: Մեկ օրում տեսահոլովակը դիտել է ավելի քան 2 միլիոն օգտատեր: