Բրիտանացի գործարար Մարտին Լանգը կարող է զրկվել Մարկ Շագալի իր նկարից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ Լանգը որոշել էր մասնակցել BBC-ի «Իրական, թե կեղծիք» հաղորդմանը` պարզելու, թե արդյոք 1992-ին գնված Շագալի նկարն իրական է: Սակայն ավելի ուշ նրան հայտնել են, որ «Մերկը» անունը կրող նկարը կեղծիք է: Կտավը փորձարկման էր ենթարկվել Փարիզում, իսկ ֆրանսիական օրենքներով` կեղծիքը հայտնաբերելու դեպքում այն պետք է ոչնչացվի:
Լանգը խնդրել է, որպեսզի նկարը վերադարձնեն իրեն, քանի որ ինքը նման պայմանի չի համաձայնել: Շագալյան կոմիտեն առայժմ չի արձագանքել այս խնդրանքին: Նկարը նախկինում գնահատվել էր 110 հազար ֆունտ ստերլինգ։