Երկու մարդ է զոհվել Եգիպտոսում ոստիկանության և իշխանությունից հեռացված նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների միջև բախման արդյունքում: Այս մասին է տեղեկացնում BBC-ին:
14-ամյա պատանին սպանվել է երկրի հարավում: Եվս մեկ մարդ զոհվել է Կահիրեից հարավ ընկած բնակավայրում տեղի ունեցած բախումների ժամանակ: Ավելի վաղ 6 ոստիաններ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել Կահիրեում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում ցույցերը չեն դադարում նախորդ տարվա հուլիսին Մուհամեդին Մուրսիին իշխանությունից հեռացնելուց ի վեր: