Այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ Կիևի կենտրոնում ցուցարարների և ոստիկանության դիմակայության ժամանակ ձայնային ականի պայթյունից վիրավորվել է ռուսական Ren TV հեռուստաալիքի լրագրող Ստանիսլավ Գրիգորևը։ Այս մասին հաղորդում է հեռուստաալիքի ֆեյսբուքյան էջը։ Նշվում է, որ ականը պայթել է հենց նկարահանումների ժամանակ։
Բացի այդ, առավոտյան Եվրամայդանի ներկայացուցիչներն ասել են, որ անհայտ անձինք առևանգել են հայտնի ակտիվիստ Իգոր Լուցենկոյին։ Հայտնի չէ նրա գտնվելու վայրը։
Հիշեցնենք, որ արդեն երկու օր է, Կիևի կառավարական շենքերի շրջանում տեղի են ունենում բախումներ։ Հաղորդվում է ավելի քան 100 վիրավորի մասին։