2013 թվականին Լատվիացիների գրեթե 10%-ը ծնվել է Մեծ Բրիտանիայում: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում Լատվիայի դեսպան Անդրիս Տեյկմանիսը:
2013 թվականին Մեծ Բրիտանիայում քաղաքացիություն է ստացել 2281 նորածին, ինչը կազմոմ է նորածին քաղաքացիների 10%-ը: Դեսպանն ասել է, որ հաշվի առնելով այս տվյալները` վստահորեն կարելի է ասել, որ Մեծ Բրիտանիան լատվիական երկրորդ խոշոր մունիցիպալիտետն է: Խոսելով Բրիտանիայում լատվիացիների մասին` դեսպանը նշել է, որ այստեղ իր հայրենակիցները համարվում են արևելաեվրոպացի և հաճախ են հայտնվում ոստիկանական լրահոսում: