Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է 70 մարդու, ինչպես նաև առգրավել է մոտ 1000 թռչուն՝ աքլորամարտերի անօրինական անցկացման դեմ պայքարի օպերացիայի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ոստիկանության ներկայացուցիչները հաղորդել են, որ հայտնաբերված աքլորների չանչերին ամրացված են եղել բիտեր։ Հետաքննության տվյալներով՝ աքլորների մարտերը կազմակերպվել են քաղաքի խանութներից մեկում՝ ամիսը երկու անգամ, իսկ խաղադրույքները երբեմն հասել են 10 հազար դոլարի։