տուն Քաղաքական Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի «գազային ախմախության» մասին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի «գազային ախմախության» մասին (տեսանյութ)

112
0

big_e530054afa4e91f3574436478a2ca0ce

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթին։

«Սերժ Սարգսյանը ԵԿՄ այսօրվա համագումարում ասում է, թե քննարկումների ժամանակ ոչ ոք կասկածի տակ չի դրել Ռուսաստանից ստացվող գազի գնի շահեկան լինելը:

ԱԺ-ում ասել եմ, հիմա էլ եմ կրկնում. Պետական եկամուտների կողմիտեի հրապարակած տվյալներով՝ Իրանից Հայաստան մուտք գործող գազի հազար խորանարդ մետրը սահմանին արժե 181 դոլար (տես 1-ին comment-ը):

Մինչդեռ Հայաստանն այդ գազը չի գնում սեփական կարիքների համար եւ այդ նպատակով գազ է ներմուծում Ռուսաստանից, որը սահմանին արժե 189 դոլարով՝ հազար խորանարդ մետրի դիմաց:

Այսինքն՝ ռուսական գազը ութ դոլարով թանկ է իրանական գազից:
Ընդ որում, Հայաստանը նման <զեղչի> հասել է <Հայռուսգազարդի> 20 տոկոս բաժնեմասը Ռուսաստանին հանձնելով:

Մաքսային միությանն անդամագրվելը եւ գազային տխրահռչակ պայմանագիրն էլ Հայաստանին կարող են տասնյակ տարիներով զրկել Իրանից ավելի էժան գազ ներմուծելու հնարավորությունից:

Ի՞նչ է սա, եթե ոչ գազային ախմախություն»:

Հիշեցնենք, որ այսօր ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանը, խոսելով կենսաթոշակային բարեփոխումների մասին, ասել էր․ «Հունիսի մեկից բոլոր պետական ծառայողների աշխատավարձերը բարձրանալու են 40-80 տոկոս: Այդ հիմնադրամները մեծ տեմպ են տալու մեր տնտեսական զարգացմանը, եւ լինելու են երկար ու ցածր տոկոսներով փողեր: Դա է մեր տնտեսության հիմքը, եւ այն եւս ուղղելու ենք կենսաթոշակների բարձրացմանը: Գիտեմ, որ ազգաբնակչության 80 տոկոսը դժգոհ է, բայց երկրապահի տերմինով ասած՝ մենք հո ախմախ չենք, որ վատ բանի համար քաղաքական ռեսուրս ծախսենք»: