Նիգերիայի հարավում գտնվող Անամբրա նահանգում փակվել է մի ռեստորան, որտեղ այցելուներին հրամցվել է մարդու մսից պատրաստված կերակուր: Այս մասին հաղորդում է The Daily Mirror-ը: Այստեղ նույնիսկ հնարավոր էր ուտել մարդու տապակած գլուխներ,- նշում է աղբյուրը:
Ոստիկանությունը ռեստորանում հայտնաբերել է մարդու երկու գլուխ, որոնք եղել են փաթեթների մեջ: Նրանցից քիչ հեռավորության վրա եղել են զենքեր, այդ թվում` Կալաշնիկով տեսակի ինքնաձիգ: Ոստիկանությունը խուզարկությունը սկսել է տեղի հոգևորականներից մեկի դիմումից հետո: Վերջինս պատմել է, որ ռեստորանում ճաշելուց հետո իրեն մեծ հաշիվ են բերել: Երբ ինքը հետաքրքրվել է, թե ինչն է պատճառը, որ իր կերածի համար այդքան մեծ գումար են ուզում, հոգևորականին տեղեկացել են, որ ինքը կերել է մարդու միս:
Ռեստորանի ամբողջ անձնակազմը ձերբակալվել է: