Անանուն կրիմինալիստների մի խումբ ներկայացրել է Բաշար Ալ-Ասադի ռեժիմի կողմից կտտանքների և սպանությունների ապացույցներ։ Այս մասին հաղորդում է The Time-ը։
Փաստաթղթի հեղինակները, ովքեր որպես մեղադրող են հանդես եկել Սյերա Լեոնեի հարցով և Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի գործով դատավարությունների ժամանակ, իրենց զեկույցում հենվել են սպանված մարդկանց տասնյակ հազարավոր լուսանկարների վրա, որոնք արվել են ռազմական ոստիկանության անանուն լուսանկարչի կողմից։
Լուսանկարներում երևում են սովի, ինչպես նաև ծեծի և կտտանքների հետքեր։ Կրիմինալիստները նշում են, որ լուսանկարներում պատկերված մարդիկ նման են նացիստական Գերմանիայի գերիներին։