Դերասան Վարդան Պետրոսյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, եւ հունվարի 29-ին բոլոր փաստաթղթերը ներկայացվել դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին: Այս մասին Araratnews.am-ին հայտնեց Նիկոլայ Բաղդասարյանը:
«Նախաքննական բոլոր փաստաթղթերը ստացել ենք, որոնց պետք է ծանոթանանք մինչեւ փետրվարի 7-ը: Ուսումնասիրելուց հետո արդեն պարզ կլինի, նոր կմեկնաբանենք»,- ասաց Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ 2013-ի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին տեղի էր ունեցել Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթար, որի հետեւանքով զոհվել էին երկու անչափահաս երեխաներ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով հարուցվել էր քրեական գործ: