տուն Լուրեր Նախագծի նպատակն է կատարել մեկ կամ երկու քայլ առաջ. Հովհաննես Սահակյան

Նախագծի նպատակն է կատարել մեկ կամ երկու քայլ առաջ. Հովհաննես Սահակյան

168
0

Hovhannes-Sahakyan

Այս նախագծի նպատակը հետեւյալն է կատարենք մեկ կամ երկու քայլ առաջ: Այս մասին այսօր Ազգային Ժողովի նիստին ասաց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանըˋ ներկայացնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:

«Ինչպես պարոն Ջհանգիրյանը նշեց Դատախազության հաշվետվությունները առաջ ուղարկում էին Ազգային Ժողով: Այս դեպքում ցանկանում ենք, որպեսզի կազմակերպենք հրապարակային քննարկում: Պատգամավորները կարողանան հարցեր հնչեցնել, իրենց տեսակետները հնչեցնել ելույթի ձեւով»,- ասաց Սահակյանը:

Ըստ նախագծի գլխավոր դատախազը եւ այլ պաշտոնատար անձիք պետք է հանդես գան Ազգային Ժողովում հրապարակային հաշվետվությամբ:

«Պատգամավորներին կկարողանանք հասու դարձնել եւ տեղեկացնել նաեւ դատախազական ոլորտի գործունեությանը»,- ասաց Սահակյանը:

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here