Վերջին ժամերի իրադարձությունները վկայում են, որ Կիևում տեղի ունեցող զարգացումները նախապես ծրագրավորված են և, հնարավոր է, ղեկավարվում են արտասահմանից, հայտարարել է Ուկրաինայում իշխող «Ռեգիոնների կուսակցության» պատգամավոր Եվգենի Բալիցկին։
Նա նշել է, որ արդեն կան զոհեր, և դրանց պատասխանատվությունը պետք է կրեն ընդդիմադիր առաջնորդները, թեպետ չեն ցանկանում դա անել։ Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ «Ընդդիմությունը գնում է Սիրիայի և արաբական երկրների արյունոտ սցենարով»։
Պատգամավորը սենսացիոն հայտարարություն է արել՝ նշելով, որ զոհերից մեկը, չի բացառվում, որ «սպանվել է ՆԱՏՕ-ի երկրներից մեկի դիպուկահարի կողմից, ով այստեղ է ժամանել ծայրահեղական ընդդիմության հրավերով»։