Ռուսաստանցի գեղասահորդուհի 15-ամյա Յուլիա Լիպնիցկայան, ով երեկ նվաճելով օլիմպիական խաղերի թիմային առաջնության ոսկե մեդալ` դարձել է պատմության ընթացքում ամենաերիտասարդ չեմպիոնը, լքել է Սոչիի օլիմպիական ավանը: Գեղասահորդուհին ժամանել է Մոսկվա, որտեղ ավելի հանգիստ պայմաններում կնախապատրաստվի օլիմպիական անհատական մրցմանը:
«Մոսկվայում ինձ ավելի հարմար կլինի նախապատրաստվել: Այստեղ երբեմն մարզումների այնպիսի ժամեր են նշանակվում, ինչը հարմար չէ մեզ, օրինակ` վաղ առավոտյան, իսկ երբ դու վերադառնում ես «Այսբերգից» գիշերվա ժամը երկուսին, իսկ առավոտյան յոթին կրկին պետք է մարզվես, դա անհնարին բան է:
Նույնիսկ ցերեկը չենք կարողանում քնել. անդադար զանգում է հեռախոսը, հիմնականում` լրագրողները: Նույն վիճակը մարզիչիս դեպքում է»,- ասել է Լիպնիցկայան: Նշենք, որ անհատական մրցումները կկայանան փետրվարի 19-ին և 20-ին: