տուն Քաղաքական Միջազգային Յանուկովիչը պատրաստ է կոալիցիոն կառավարություն ստեղծել

Յանուկովիչը պատրաստ է կոալիցիոն կառավարություն ստեղծել

124
0

53c19be-2.jpg.pagespeed.ce.ZyZYbxyNEv

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը։

«Ուկրաինայի նախագահը համաձայն է կոալիցիոն կառավարություն ստեղծել։ Նման հնարավորություն դեռ կա», — Ռիբակի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին ընդդիմադիր առաջնորդների հետ հանդիպման ժամանակ Յանուկովիչը «Բատկիվշինա» խմբակցության ղեկավար Արսենիյ Յացենյուկին առաջարկել էր վարչապետի, իսկ «ՈւԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյին՝ առաջին փոխվարչապետի պաշտոնը։