տուն Քաղաքական Միջազգային Յանուկովիչը չհամաձայնեց ուժային սցենարին

Յանուկովիչը չհամաձայնեց ուժային սցենարին

94
0

janukovich

Ուկրաինայի նախագահը պատրաստ է կիրառել բոլոր հնարավոր մեթոդները ճգնաժամի հաղթարման համար, եթե դրանք չեն ենթադրում ուժի կիրառում: Այս մասին հաղորդում է vesti.ru-ն:

Այսօր Ուկրաինայի օրենսդիր մարմինը  կրկին քննարկում էր ընդդիմության հետ խաղաղ բանակցություններ վարելու խնդիրը: Չնայած օրեր շարունակ տեղի ունեցած բախումներին ուկրաինացի ցուցարարների և ուժային կառույցների ներկայացուցիչների միջև` Յանուկովիչը հայտնում է իր պատրաստակամությունը խնդիրը լուծել բանակցային հարթակում, ինչում կարևորվել է Ռադայի դերը:

Ըստ Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչ Յուրի Միրոշնիչենկոյի` երկրի նախագահը հայտնել է, որ քաղաքական գործիչների միջև համաձայնության ձեռք բերման անհնարինության դեպքում, միակ լուծումը կարող են լինել արտահերթ ընտրությունները: Ընդ որում խոսքը գնում է ինչպես պառլամենտական, այնպես էլ նախագահական արտահերթ ընտրությունների մասին: Պատգամավորը չի բացառել  նաև Սահմանդրության փոփոխության սցենարը` դա համարելով ծայրահեղ տարբերակ:

Հաջորդ շաբաթ Ռադայում մթնոլորտը շիկացած է լինելու: Նույն Միրոշնիչենկոն կանխատեսեց, որ քննարկումները կընթանան խմբակցությունների միջև թեժ կոնֆլիկտների պայմաններում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here